Մայր Աթոռում կմատուցվի տոնական պատարագ
Վաղը` նոյեմբերի 29-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում, տնօրինությամբ լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի, կմատուցվի պատարագ` սուրբ Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալների տոնի առթիվ:
Պատարագիչը տեր Ասողիկ քահանա Կարապետյանն է: Պատարագի սկիզբը` ժամը 10:30-ին:


