1360 դիտում
12:30 24-01-2015
Հայտնաբերվել է պայթուցիկի նմանվող նյութ և ինքնաշեն պայթուցիկանման սարքեր
Հունվարի 20-ին «ՀՀ Ազգային ինստիտուտ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա հիմնադրամ» կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին գրություն է ստացվել, որ ինստիտուտի տարածքում գտնվող թիվ 22 մասնաշենքի 5-րդ հարկում վերանորոգման աշխատանքների ընթացքում, նախկին ղեկավարի /մահացած է/ պահեստային սենյակում հայտնաբերվել են պայթուցիկ նյութերի մասնիկներ:
Մեկնած օպերատիվ և սակրավորների խմբերը նշված վայրում հայտնաբերել են 2 կգ պայթուցիկի նմանվող նյութ և ինքնաշեն պայթուցիկանման 185 սարք:
Հայտնաբերված զինամթերքը հանձնվել է ՀՀ ՊՆ:
Կատարվում է հետաքննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2071 դիտում
11:33 03-02-2025
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորումն ապօրինաբար գումարներ է հավաքել և ուղարկել կալանավայրեր