«Իսլամական պետության» շարքերում 20-30 հազար գրոհային կա. Պենտագոն
ԻԼԻՊ-ի շարքերում կռվում է 20-30 հազար մարդ: Նրանք վերահսկում են մոտ 50,000 քառակուսի կմ տարածք: Նման տվյալներ է ներկայացրել Պենտագոնը, տեղեկացնում է Ria Novosti-ն:
«Դժվար է գնահատել ԻԼԻՊ-ի զինյալների ճշգրիտ քանակը: Այդ թիվը մշտապես փոփոխվում է»,-ասել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
«Իսլամական պետության» դեմ պայքարի միասնական ճակատ չկա: Խմբավորման դեմ պայքարում են Սիրիայի, Իրաքի և ԱՄՆ-ի գլխավորությամբ կազմված միջազգային դաշինքի ուժերը, ինչպես նաև Իրաքի և Սիրիայի քրդերը: