211652_close_icon
views-count1303 դիտում article-date 11:26 24-01-2015

Երեք պատգամավոր հրաժարվել է մասնակցել ԵԽԽՎ նիստին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրւմ է, որ հունվարի 26-ից 30-ը նախատեսված Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանին չեն մասնակցի Աժ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, Աժ ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Հովհաննիսյանը և Աժ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Ըստ տեղեկությունների՝ նրանք հրաժարվել են ԵԽԽՎ նիստին մասնակցելուց՝ առողջության հետ կապված խնդիրներ ունենալու պատճառաբանությամբ: Այս անգամ ԵԽԽՎ պատվիրակության կազմում Ստրասբուրգ կմեկնեն ՀՀ Աժ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, ով պատվիրակության ղեկավարն է, Աժ ՀՀԿ խմբակցության անդամներ Արփինե Հովհաննիսյանը և Նաիրա Կարապետյանը, Աժ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը, Աժ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր