Դիլիջանում տեղի է ունեցել ՀՀ տնտեսական վիճակին վերաբերող փակ քննարկում. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ըստ տեղեկությունների՝ երեկ Դիլիջանում տեղի է ունեցել Հայաստանի տնտեսական վիճակին վերաբերող փակ քննարկում՝ ՀՀ նախագահի գլխավորությամբ։ Ըստ լուրերի քննարկմանը մասնակցել են ՀՀ վարչապետը և Կառավարության տնտեսական բլոկի նախարարները: Այն փաստը, որ այս օրերին սահմանին տիրող լարվածության պայմաններում ՀՀ ղեկավարությունը տնտեսական վիճակի հետ կապված փակ քննարկում է կազմակերպում, թույլ է տալիս ենթադրել, որ իշխանությունները Հայաստանի տնտեսությունում հնարավոր զարգացումների հետ կապված լուրջ մտավախություններ ունեն, որոնք ավելի հրատապ են, քան սահմանում տիրող վիճակը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


