211652_close_icon
views-count1642 դիտում article-date 09:13 23-01-2015

Ով է իրականում քաղաքականացնում. Առավոտ. խմբագրական

«Առավոտ» թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք. «Եթե ես ասում եմ, որ, ըստ 1995 թվականի մարտի 16-ին Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված՝ ՀՀ տարածքում ռուսական ռազմակայանի վերաբերյալ պայմանագրի՝ Պերմյակովի գործը պետք է քննեն Հայաստանի իրավասու մարմինները, և նրան պետք է պատիժ նշանակի ՀՀ դատարանը (ի դեպ, պատժի չափն ինձ այնքան էլ չի հետաքրքրում), արդյոք դա նշանակո՞ւմ է, որ ես պահանջում եմ 102–րդ բազայի դուրսբերումը Հայաստանից: Եթե ես հիշեցնում եմ, որ, ըստ օրենքի՝ սահմանապահները Հայաստան-Թուրքիա սահմանն անցնող սահմանախախտին, անկախ նրա քաղաքացիությունից, պետք է հանձնեն մեր ԱԱԾ-ին, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ ես դեմ եմ հայ-ռուսական համագործակցությանը: Երբ, ի պատասխան այդ միանգամայն տրամաբանական և օրինական պահանջների, ռուսաստանցի չինովնիկները և բարոզիչները սկսում են խոսել «պինդոսների», թուրքական վտանգի և ԱՄՆ Պետդեպարտամենտի դավադրության մասին, ես հակված եմ ենթադրել, որ հենց նրանք են քաղաքականացնում խնդիրը»: Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր