Ալի Խամենեին բաց նամակ է գրել ԱՄՆ-ի և ԵՄ երիտասարդներին
                        Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին բաց նամակ է գրել՝ ուղղված Եվրոպայի և ԱՄՆ-ի երիտասարդներին: 
Նամակի մեջ նա հայտնել է, որ Արևմուտքը փորձում է ատելություն տարածել մահմեդականության և նրա հետևորդների դեմ: 
Նա կոչ է արել երիտասարդությանը չդառնալ ապատեղեկատվության քարոզչության զոհ և մահմեդականության մասին տեղեկություն ստանալ  սկզբնական աղբյուրներից՝ առաջին հերթին Ղուրանից: 
Նա նշել է, որ նամակ գրելու առիթը եղել է Ֆրանսիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

