211652_close_icon
views-count5073 դիտում article-date 13:07 22-01-2015

ԿԽՄԿ ներկայացուցիչները ԼՂՀ-ում դատված դիվերսանտների հետ անձնական և ընտանեկան բնույթի ինֆորմացիայով են փոխանակվել

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են ԼՂ-ում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներին: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: Նա նշեց, որ ընտանեկան, անձնական բնույթի ինֆորմացիա է փոխանակվել: Այցը նպատակ է հետապնդել նաեւ հասկանալու, թե ինչ պայմաններում են դիվերսանտները պահվում: Սակայն դրա հետ կապված բոլոր նկատառումները ԿԽՄԿ-ն պատասխանտուներին են հայտնում: Այդ ինֆորմացիան հրապարակման ենթակա չէ»,- ասաց Զառա Ամատունին: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ Ասկերովը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով ԼՂՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով՝ լրտեսության, 350-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առանց պատշաճ թույլտվության ԼՂՀ պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, 245-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մարդուն բացահայտ առևանգելու՝ կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 14-րդ կետերով՝ սպանությունը՝ զուգորդված մարդուն առևանգելով, կազմակերպված խմբի կողմից, ազգային ատելության շարժառիթով։ Հանցախմբի մյուս անդամ Շահբազ Գուլիևը դատապարտվել է 22 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով ԼՂՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով՝ լրտեսության, 350-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առանց պատշաճ թույլտվության ԼՂՀ պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, 245-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մարդուն բացահայտ առևանգելու՝ կյանքի համար վտանգավոր բռնություն կիրառելով՝ զենքի գործադրմամբ, ինչպես նաև ուրիշին պատկանող գույքի գաղտնի հափշտակման մեջ։

Նմանատիպ նյութեր