ԿԽՄԿ-ն կրկին հանդիպել է Ադրբեջանում գերության մեջ գտնվող հային. ընտանեկան բնույթի տեղեկություններ են փոխանակվել
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի պատվիրակությունը սեպտեմբերի 16-ին կրկին հանդիպել է Ադրբեջանում գերության մեջ գտնվող Սարգիս Անանյանին: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Հասմիկ Գալստյանը:
Նա նշեց, որ հանդիպման ընթացքում ընտանեկան բնույթի տեղեկություններ են փոխանակվել:
Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ Սարգիս Անանյանին հանդիպել էին նաեւ սեպտեմբերի 8-ին, և Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ադրբեջանական կողմի հետ գործընթաց է սկսել Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Սարգիս Անանյանի հարցով:
Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեսանյութ էր հրապարակել, որտեղ ցույց էր տրվում, որ Անանյանը հատել է հայ-ադրբեջանական սահմանն ու հայտնվել Ղազախ գյուղում: Ադրբեջանական կողմը պնդում է, որ Անանյանը հայ-ադրբեջանական սահմանը հատել է օգոստոսի 26-ին: Անանյանի հարևանները հրապարակած լուսանկարում ճանաչել էին իրենց հարևանին: