211652_close_icon
views-count2310 դիտում article-date 13:38 22-01-2015

Սյունիքի մարզպետը շարունակում է պատժել իր դեմ դուրս եկած մարդկանց. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ազատորեն շարունակում է պատժել իր պաշտոնակատարության ընթացքում իր դեմ դուրս եկած անձանց: Հայտնի է, որ նա կադրային փոփոխություններ է սկսել և աշխատանքից ազատել է տալիս բազմաթիվ նման մարդկանց: Գորիսի հիվանդանոցի տնտեսական մասի այլևս նախկին վարիչ Վրեժ Հովսեփյանը, ով ևս այդ մարդկանց շարքում է հայտնվել, թերթին պատմել է, թե ինչ է կատարվում Գորիսի հիվանդանոցում: Նա ասել է, որ աշխատանքից ազատելու պատճառը եղել է անվստահությունը, քանի որ նա 1992թ-ից աշխատում է Գորիսի հիվանդանոցում՝ մասնակցելով պատերազմին, մեկ վայրկյան Գորիսը չի թողել, նույնն էլ իր տնօրենը՝ Սլավիկ Ամիրյանը. հիմա իրենց ազատել են: Ինքն էլ, մտածելով, որ խնդիր կարող է ունենալ, որովհետև ինքը այդքան ուժեղ չէ, դիմում է գրել և դուրս եկել: Ու մինչև իր դիմում գրելը՝ արդեն իր տեղում մարդ էին նշանակել՝ Լիսկայի նախկին վարորդի տղային:Սլավիկ Ամիրյանին և իրեն երևի հեռացրել են անվստահության համար: Թերթի այն հարցին, թե քանի մարդու են հեռացրել, Վ. Հովսեփյանը պատասխանել է, որ կադրային ջարդը մեծ է՝ հիվանդանոցի դեղատան վարիչին են ազատել աշխատանքից, որ դեղագործ է, նշանակել են իրենց հարսին: Ատամնաբույժին՝ Արտակ Զաքարյանին են ազատել: Նա նաև ավելացրել է, որ մարզում սարսափելի լարված մթնոլորտ է, վախենում են մարդիկ խոսել։ Ինքն ուղղակի ճարահատյալ է խոսում։ Միայն իրենց մարզում կարող է լինի, որ գիտությունների դոկտոր, պրոֆեսորին գլխավոր բժշկի պաշտոնից հանեն, տեղը ադիբուդի ծախողի դնեն։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր