ՀՀ Ոստիկանության ակադեմիայում բացվել է բարձրակարգ բռնցքամարտի մարզադահլիճ. ֆոտոշարք
ՀՀ Ոստիկանության ակադեմիայում բացվել է եվրոպական չափանիշներին համապատասխանող բարձրակարգ բռնցքամարտի մարզադահլիճ, որը նպատակ է հետապնդում հայ ոստիկանի համար ապահովել մարզվելու ավելի հարմարավետ պայմաններ:
Բռնցքամարտի մարզադհլիճի բացման արարողությանը ներկա է եղել նաև բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը, ով բռնցքամարտի ձեռնոցներ և մարզական այլ ատրիբուտներ է նվիրաբերել մարզադահլիճին: