«Ալ-Քաիդաի» գրոհայինները հարձակվել են Եմենի ՊՆ նախարարի վրա
Այսօր՝ մայիսի 9-ին «Ալ-Քաիդաի» գրոհայինները հարձակվել են Եմենի պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Մուհամմադ Նասեր Ահմադի վրա, գրում է Ynet-ը:
Ահաբեկիչները Մախֆադ քաղաքի շրջակայքում կազմակերպել են նախարարի ավտոշարասյան դարան այն ժամանակ, երբ նախարարը վերադառնում էր հերթական այցից:
Գրոհայինները կրակել են ավտոմեքենաների վրա, ինչի հետևանքով կան վիրավորներ՝ 2 զինվորական և ուղեկցող դիվանագետներ, անձամբ նախարարը չի տուժել:
2011 թվականից այս կողմ այս հարձակումն արդեն 3-րդն է Եմենի ՊՆ նախարարի վրա: