211652_close_icon

Վեյկ ան Զեե. Արոնյանը իր առաջին հաղթանակը տարավ

views-count4263 դիտում article-date 11:51 21-01-2015
Հոլանդիայի Վեյկ ան Զե քաղաքում ընթացող գերհզոր մրցաշարում երեկ կայացել են 9-րդ տուրի հանդիպումները: “Ա” խմբում հանդես եկող Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցել է Բաադուր Ջոբավայի հետ և պարտիան ավարտվել է մեր շախմատիստի հաղթանակով: Խաղացված 9 տուրերից հետո Արոնյանն ունի 4 միավոր: Մրցաշարի առաջատարն է Մագնուս Կարլսենը, որն ունի 7 միավոր: Բ մրցաշարում հանդես եկող Սամուել Սևյանը հաղթանակ է տարել Աննա Հաաստի հետ պայքարում: Խաղացված 9 տուրերից հետո Սևյանն ունի 5 միավոր: Վաղը կայանալիք 10-րդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով կմրցի Ռադջաբովի հետ, իսկ Սևյանի մրցակիցը կլինի Սամուել Շանկլադը:

Նմանատիպ նյութեր