211652_close_icon
views-count816 դիտում article-date 11:35 21-01-2015

«Լիվերպուլ»-ն ու «Չելսի»-ին եզրափակչի ուղեգիրը կվիճարկեն Լոնդոնում. տեսանյութ

Անգլիական լիգայի գավաթի կիսաեզրափակիչ առաջին խաղում «Լիվերպուլ»-ն ու «Չելսի»-ն չկարողացան պարզել հաղթողին: «Էնֆիլդ Ռոուդ»-ում կայացած հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով: Լոնդոնյան թիմը հաշվի մեջ առաջ անցավ 18-րդ րոպեին, երբ Էդեն Ազարը դիպուկ իրացրեց իր վաստակած 11 մետրանոց հարվածը: Մերսիսայդցիները հաշիվը հավսարեցրեցին 59-րդ րոպեին: Ռահիմ Ստեռլինգը գնդակը ստանալով խաղադաշտի կենտրոնում, արագություն հավաքեց և շրջանցելով մրցակիցի մի քանի խաղացողների, գնդակը մխրճեց դարպասի հեռավոր անկյունը: Եզրափակիչ խաղի ուղեգիրը թիմերը կվիճարկեն հունվարի 27-ին` Լոնդոնում: Եզրափակչի մյուս մասնակցին կորոշեն «Տոտենհեմ»-ն ու «Շեֆիլդ Յունայթեդ»-ը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր