«Պրոկրեդիտ» և «Ամերիա» բանկերը կմիավորվե՞ն. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ըստ տեղեկությունների՝ մինչև փետրվարի 1-ը տեղի կունենա «Պրոկրեդիտ» և «Ամերիա» բանկերի միաձուլումը: Ըստ նույն տեղեկությունների՝ երկու բանկերի միջև բանակցություններն արդեն բավական ժամանակ է՝ ընթանում են: Բանկերի բաժնետերերը բանակցությունների արդյունքում համաձայնության են եկել, որ գործարքի կնքումը պետք է ավարտվի մինչև փետրվարի 1-ը:
«Ամերիա» բանկի հասարակության հետ կապերի և հաղորդակցման խմբի ղեկավար Էլմիրա Ադամյանը երեկ թերթի հետ զրույցում հայտնել է, որ ինֆորմացիա չի կարող տալ, որովհետև նման բան չկա այս պահի դրությամբ, եթե որևէ բան լիներ, իրենք կհրապարակեին:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։