Ճապոնիան միանում է Ուկրաինային ֆինանսավորող պետություններին
Ճապոնիայի կառավարությունը 2015 թվականի համար 300 մլն դոլարի վարկ է հատկացրել Ուկրաինային: Այս մասին հայտարարել է Ուկրաինայում Ճապոնիայի դեսպան Շիգեկի Սումին:
«Նախորդ տարվա մարտից Ճապոնիան պարտավորվել էր օգնել Ուկրաինային՝ 1,5 մլրդ դոլարի վարկի տրամադրմամբ, իսկ այսօր պայմանավորվածություն է ձեռք բերվել ևս 1,5 մլրդ դոլար վարկի հատկացման շուրջ»,-մեջբերում է Ria Novostin-ն ճապոնացի դեսպանի խոսքը:
Դեսպանը նշել է, որ հատկացված միջոցներն ուղղվելու են դեպի Ուկրաինայի բյուջեն: Բացի այդ, կհատկացվի 16 մլն դոլարի դրմաշնորհ: