Ճապոնիան 55 մլրդ իեն կտրամադրի Խաղաղօվկիանոսյան ավազանի կղզի պետություններին
Մայիսի 23-ին Ճապոնիայի վարչապետ Սնձո ԱբենԽաղաղօվկիանոսյան կղզիների Ֆորումի գագաթնաժողովին իր ելույթի ընթացքում հայտարարել է, որ առաջիկա երեք տարիների ընթացքում Ճապոնիան 55 մլրդ իեն (մոտ 450 մլն դոլար) կտրամադրի Խաղաղօվկիանոսյան ավազանի կղզի պետություններին, որոնք այդ Ֆորումի կազմում են: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, Ճապոնիայի կառավարությունը երեք տարիների ընթացքում այդ գումարը կտրամադրի բնական աղետների հետևանքները վերացնելու, ինչպես նաև կլիմայական փոփոխությունների դեմ պայքարելու նպատակով: