1533 դիտում
09:02 02-03-2016
Արա Աբրահամյանը փորձել է իր կուսակցության համար ֆինանսավորող գտնել ԱՄՆ-ից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի` Հայաստանում կուսակցություն ստեղծելու նախաձեռնությունը մոտ է տապալման:
Ըստ լուրերի՝ Արա Աբրահամյանը չի ցանկանում իր կուսակցության համար անհրաժեշտ ողջ ֆինանսավորումը միանձնյա իրականացնել, քանի որ շատ լավ հասկանում է, որ այդ նախաձեռնությունն առավել քան ռիսկային է, և հնարավոր է՝ իր նորաստեղծ կուսակցությանը չհաջողվի 2017-ի ԱԺ ընտրություններում մանդատ ստանալ, և ձեռնարկը տապալվի: Ուստի վերջին մի քանի ամիսներին նա փորձել է իր կուսակցության հիմնադրման համար այլ «ներդրողներ» գտնել` ընդհուպ մինչև ԱՄՆ-ից:
«Ժողովուրդ»-ը վերը բերված լուրերը փորձեց ճշտել Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանից, որը, ինչպես հայտնի է, Ռուսաստանի հայերի միության փոխնախագահն է, ասել է, թե Արա Աբրահամյանի վստահելի անձանցից մեկը: Սակայն նա մեզ հետ զրույցում ասաց. «Այդ հարցերով զբաղվում է միայն նա, իրեն են դիմում: Ինձ հետ այդ հարցը կապ չունի»»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
2715 դիտում
20:22 19-01-2018
Եվրամիության կողմից ֆինանսավորող ծրագրի շրջանակում ՀԿ ներկայացուցիչների համար դասընթաց է անցկացվել
854 դիտում
09:29 21-01-2015
Ճապոնիան միանում է Ուկրաինային ֆինանսավորող պետություններին
810 դիտում
20:57 22-10-2015
Վիեննայում ընթանում է «Ալ-Քաիդա»-ին ֆինանսավորող 2 չեչենների դատավարությունը
Այս բաժնից
2233 դիտում
11:42 15-01-2025
Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան. Tert.am
2035 դիտում
09:00 14-01-2025
Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»
2041 դիտում
08:52 14-01-2025
Հայկ Սարգսյանը ցանկանում է ՇՄ նախարար դառնա՞լ. «Փաստ»