ՀՀԿ-ի հայտարարությունը՝ Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ
ՀՀԿ խմբակցությունը ցավակցական ուղերձ է հղել գյումրեցի փոքրիկի՝ Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ, որում ասված է.
«ՀՀԿ խմբակցությունն իր խորին ցավակցությունն է հայտնում Ավետիսյանների հարազատներին, գյումրեցիներին, հայ ժողովրդին փոքրիկ Սերյոժայի մահվան կապակցությամբ: Ցավոք, չհաջողվեց փրկել երեխայի կյանքը, և վերջին լույսը մարեց բոլորիս սրտերում:
Այս օրերին մեր ժողովուրդն իր արդարացի պահանջի իրականացման համար դրսևորեց միասնականություն և հաստատակամություն:
ՀՀԿ խմբակցությունը հետևողական է լինելու, որպեսզի ոճրագործության մեղավորները ենթարկվեն խստագույն պատժի»: