2969 դիտում
18:20 19-01-2015
Ծառայելու ենք Հայաստանի Հանրապետությանն ու հայ ազգին՝ նաեւ Սերյոժա Ավետիսյանի փոխարեն.Պատանի ԵԿՄ-ականների ցավակցական խոսքը
«Սերյոժա Ավետիսյանի մահը սգում է եռասերունդ Երկրապահ կամավորականների միությունը՝ պատանի երկրապահներս եւ մեր ավագ ընկերները՝ երիտասարդ երկրապահներն ու Արցախյան պատերազմի մասնակիցները»,- ասված է պատանի ԵԿՄ-ակնների ցավակցության մեջ:
[color=#CC0000]
SHAMSHYAN.com[/color]-ը նրանց ցավակցական խոսքը ներկայացնում է ստորեւ.
«Ցավով տեղեկացանք, որ հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգության ժամանակ հրաշքով փրկված փոքրիկ Սերյոժա Ավետիսյանը մահացել է։ Վշտի մեջ է համայն հայությունը, վստահ եենք՝ բարկացած են բարի կամքի տեր մարդիկ ամբողջ աշխարհում։ Թեպետ Երկրապահը վստահ է, որ ամեն չարագործ էլ, եթե ոչ դատարանում, ապա Աստծո առաջ պատասխան տալիս է իր արարքների համար, ամեն դեպքում վճռականորեն պահանջում ենք, որ այս գործի շատ լուրջ հետաքննություն իրականացվի։ Մեր ցանկությունն է, որ Գյումրիի ոճրագործության բոլոր մեղավորները պատժվեն։
Մեր սերնդի, պատանի երկրապահների անունից խոստանում ենք, որ լավ ենք սովորելու, լավ ենք մարզվելու, տիրապետելու ենք շարային, կրակային հմտություններին, լավ մասնագետ ենք դառնալու, ծառայելու ենք Հայաստանի Հանրապետությանն ու հայ ազգին՝ նաեւ Սերյոժա Ավետիսյանի փոխարեն»։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
472 դիտում
19:09 08-01-2025
Ո՞րն է գործող իշխանությունների վերաբերմունքն իրենց ասած իրական Հայաստանի նկատմամբ․ «ՀայաՔվե»
1264 դիտում
19:00 08-01-2025
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը
748 դիտում
18:30 08-01-2025
Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատոր