«Միլան»-ը վաճառել է ակումբային ավտոբուսը
«Միլան»-ը, որը ներկայումս որոշակի ֆինանսական ճգնաժամի մեջ է, ծախսերը քչացնելու համար վաճառել է ակումբային ավտոբուսը: Սպասվում է, որ նման որոշումը «ռոսոներիներին» թույլ կտա տարեկան 200-300 հազար եվրոյի խնայողություն անել: Այդ մասին հայտնում է Football Italia պարբերականը:
Նախկինինում իրենց ակումբային ավտոբուսների հետ նման կերպ վարվել են նաև «Յուվենտուս»-ն ու «Ինտեր»-ը: