Վաստակած հանգստի ճանապարհվեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության աշխատակիցը
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի համապատասխան պահանջով՝ վաստակած հանգստի ճանապարհվեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության աշխատակից Ֆելյա Պիպոյանը:
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը շնորհավորեց նրան ծննդյան տարեդարձի առթիվ: Մարզի ղեկավարը բարձր գնահատեց Պիպոյանի մասնագիտական կարողություններն ու վաստակը, որակելով նրան որպես ընկերասեր ու մարդկային բարձր հատկանիշներ ունեցող անձնավորություն:
Ֆելյա Պիպոյանին շնորհավորեցին և համատեղ աշխատանքային ճանապարհ անցնելու համար երախտագիտության խոսքեր ասացին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցները: Այս մասին տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանի լրատվական ծառայությունը: