2124 դիտում
23:04 13-01-2015
Վաստակած հանգստի ճանապարհվեց Գեղարքունիքի մարզպետարանի վարչության պետի տեղակալը
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի համապատասխան պահանջով՝ վաստակած հանգստի ճանապարհվեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի տեղակալ Ռուբիկ Ստեփանյանը:
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը շնորհավորեց նրան ծննդյան 66-րդ տարեդարձի առթիվ և երկարամյա ու անբասիր աշխատանքի համար խրախուսեց մարզպետի շնորհակալագրով: Մարզպետի գնահատմամբ, Ռուբիկ Ստեփանյանն ունի մարդկային բարձր հատկանիշներ ու մասնագիտական հմտություններ, որոնք ծառայել են մարզի կրթության ոլորտի աջակցմանն ու զարգացմանը:
Մարզպետարանի աշխատակազմում Ռուբիկ Ստեփանյանը ճանաչվում ու գնահատվում է որպես բարեխիղճ, պատասխանատվության բարձր զգացում ունեցող անձնավորություն, բանիմաց, վստահելի ընկեր ու բարեկամ:
Հոբելյարը պատրաստակամություն հայտնեց շարունակել համագործակցությունը մարզպետարանի և հատկապես հարազատ վարչության հետ ու անհրաժեշտության դեպքում օգտակար լինել գիտելիքներով ու մասնագիտական փորձով:
Այս մասին տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանի լրատվական ծառայությունը:
Նմանատիպ նյութեր
1667 դիտում
21:57 20-01-2015
Վաստակած հանգստի ճանապարհվեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության աշխատակիցը
1288 դիտում
09:45 02-07-2014
ԱԺ-ն մեկնել է վաստակած հանգստի․ Հրապարակ
5979 դիտում
09:14 19-11-2016
Արտաշես Գեղամյանին ուղարկում են վաստակած հանգստի. «Փաստ»
Այս բաժնից
574 դիտում
19:27 10-01-2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
841 դիտում
19:03 10-01-2025
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին
931 դիտում
18:50 10-01-2025
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի նորընտիր նախագահ Ժոզեֆ Աունին