ԱԺ-ն մեկնել է վաստակած հանգստի․ Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Բազմաչարչար ԱԺ-ն մեկնել է վաստակած հանգստի: Բայց հայտնի չէ՝ լրագրողական օթյակը կրկին կզբաղեցնե՞ն դպրոցականները, որոնց հետ Հովիկ Աբրահամյան նկարվում էր, ապա բաց դաս անում մարդու իրավունքների, կյանքի, անցուդարձի մասին, թե՞ «այդ կարգը» Հրայր Թովմասյանը նույնպես կվերանայի:
Ի դեպ, նույն դպրոցականների պատճառով լրագրողներն իրենց օթյակում տեղ չէին ունենում նստելու, թրեւ էին գալիս միջանցքներում` ցուցադրելով իրենց անտի-դրես-կոդերը: Բաց դասերն անցկացնում էին ԱԺ փոխխոսնակները, հետո այդ պատվավոր «գործը» դրվեց կրթության եւ գիտության հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի փխրուն ուսերին»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։