211652_close_icon
views-count2974 դիտում article-date 11:27 20-01-2015

Աստված հոգիդ լուսավորի, փոքրիկ հրեշտակ. Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վեցամսյա Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ գրառում է կատարել իր ֆեյսբուքի էջում. «Praying that God grants peace to you, little Seryozha. Աստված հոգիդ լուսավորի, փոքրիկ հրեշտակ»: Մինչեւ այդ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը խորը վշտով [url=https://shamshyan.com/hy/article/2015/01/19/40202/]հայտնել էր[/url], որ հիվանդանոցում մահացել է վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը: Փոքրիկ Սերյոժան ապրելու համար պայքարեց 7 օր: Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից էլ հայտնել էին, որ հունվարի 19-ին, ժամը 17:02-ին երեխայի մոտ արձանագրվել է կենսաբանական մահ: Հունվարի 12-ին [url=https://shamshyan.com/hy/article/2015/01/12/39414/]հայտնել էինք[/url], որ այդ օրը ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակիցները տեղի հրշեջ-փրկարարների հետ Գյումրի քաղաքի Մյասնիկյան 188 տանը հայտնաբերել էին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների դիերը:

Նմանատիպ նյութեր