211652_close_icon

Քաղաքը սգում է, դեռ շոկի մեջ է. Ժամանակ

views-count2733 դիտում article-date 10:42 20-01-2015
«Ժամանակ» թերթը գրում է, որ «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը երեկ թերթին պատմել է, որ Գյումրիում մարդկային կուտակումներ չկան, կանգնած են միայն ոստիկանները, հերթապահություն են իրականացնում: Նա տեղեկացրեց, որ ոստիկանական կուտակումներ են նաև հյուպատոսարանի մոտ: Նա նաև նշել է, որ Սերյոժայի մահվան բոթից քարացել է քաղաքը, նաև սարսուռ է ապրում, փողոցները դատարկ են, կարծես անդորր է ամպրոպից առաջ: Այն հարցին, թե բողոքի ցույց նախապատրաստվում է, թե ոչ, Վահան Թումասյանը պատասխանել է, որ քաղաքը սգում է, դեռ շոկի մեջ է, չի հասկանում, թե ինչ է լինելու, ինչ ռեակցիա տա այս ամենին, ռեակցիան կատարվածին մոմավառությունն է: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր