211652_close_icon
views-count2676 դիտում article-date 07:39 20-01-2015

Վ. Պերմյակովի մասնակցությամբ քննչական փորձարարություն կիրականացվի. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ ըստ տեղեկությունների, Հայաստանի և Ռուսաստանի քննչական մարմիններն առաջիկա օրերին պատրաստվամ են Գյումրիի սպանդի կասկածյալ Վալերի Պերմյակովի մասնակցությամբ քննչկան փորձարարություն իրականացել: Կասկածյալը, ըստ այդմ, պետք է բերվի դեպքի վայր՝ Գյումրիի Մյասնիկյան 188 հասցեում գտնվող Ավետիսյանների տուն, և ներկայացնի դեպքի մանրամասները՝ ինչպես է մուտք գործել, ինչպես է սպանել, և այլն: Իրավապահները, սակայն, մտադիր են այս գործողությունն իրականացնել խիստ գաղտնիության պայմաններում և անվտանգության հատուկ միջոցառումներ ձեռնարկել, որովհետև մտավախություն ունեն, թե գյումրեցիները կհարձակվեն և ինքնադատաստանի կենթարկեն կասկածյալին: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր