Մոսկվայում արգելվել է Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների դեմ հանրահավաք կազմակերպել
Մոսկվայի իշխանությունները մերժել են հունվարի 25-ին նախատեսվելիք՝ կրոնական զգացմունքները ոտնահարելու դեմ ուղղված հանրահավաքի հայտը, քանի որ այն սադրիչ գործողությունների առիթ կհանդիսանա:
Պարզվել է՝ կազմակերպիչները, որոնք կրոնական փոքրամասնությունների հետ առնչություն իրականում չունեն, մտադիր էին մայրաքաղաքի փողոցներում մոտ 100 հազար մարդու հավաքել:
Հանրահավաքի նպատակն էր՝ բողոքել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների դեմ: Հիշեցնենք, որ դրանք հրապարակվել էին ֆրանսիական Charlie Hebdо հանդեսում: Հետագայում, հանդեսին սատար կանգնող մի քանի պարբերականներ եւս տպագրել էին ծաղրանկարները: