ԱՄՆ-ում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների մոտ փոխհրաձգություն է տեղի ունեցել. կան զոհեր
Ամերիկյան Տեխաս նահանգի Գարլանդ քաղաքի կենտրոնում Մամուլի ազատության օրվան նվիրված ակցիայի ժամանակ փոխհրաձգություն է տեղի ունեցել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների մոտ, հաղորդել է Associated Press-ը:
CBS-ի փոխանցմամբ՝ սպանվել է 2 մարդ, ովքեր սկսել են կրակ բացել,ևս 1 անվտանգության աշխատակից վիրավորվել է: Ոստիկանությունը կենտրոնից արագորեն տարհանել է մի քանի տասնյակ մարդկանց:
Հայտնի է միայն, որ կենտրոնում անցկացվում էր Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների մրցույթ, իսկ մրցանակային ֆոնդը կազմում էր 10 հազար ԱՄՆ դոլար: