Հովիկ Աբրահամյանը ցավակցել է Գյումրիում սպանված ընտանիքի փոքրիկի մահվան կապակցությամբ
Հովիկ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում ցավակցություն է հայտնել Գյումրիում սպանված ընտանիքի փոքրիկի մահվան կապակցությամբ.
«Խոսքեր չեմ գտնում արտահայտելու այն խորը ցավը, որ կրկին վերապրեցի այսօր փոքրիկ Սերյոժայի մահվան գույժը լսելուն պես:
Խորին ցավակցություն եմ հայտնում Ավետիսյանների հարազատներին ու մերձավորներին եւ իրենց հետ միասին կիսում այս ծանր վիշտը:»։