65025 դիտում
16:54 19-01-2015
Երևանից ոստիկանության մեծ թվով ուժեր ժամանում են Գյումրի. Գյումրիում է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՐԱՑՎԱԾ
Այս պահին Երևան-Գյումրի ավտոճանապարհին են գտնվում ոստիկանության մեծ թվով ծառայողներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կան տեղեկություններ, որ հնարավոր է՝ այսօր երեկոյան բողոքի ակցիա տեղի ունենա Գյումրիում՝ կապված ռուս պայմանագրային զինծառայող ստահակի կողմից Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներից 6-ին սպանելու դեպքի հետ:
Այս պահին ոստիկանության պարեկապահակային ծառայության 3-րդ հատուկ գումարտակի մեծ թվով ծառայողներ 1 տասնյակից ավելի ոստիկանական ավտոմեքենաներով գտնվում են Կաթնաղբյուր գյուղի տարածքում և ժամանակավոր դադարից հետո շարունակեցին իրենց ուղղությունը դեպի Գյումրի:
***
17:20
Քիչ առաջ ֆոտոլրագրողը Գյումրիից հայտնեց, որ քաղաք է ժամանել նաև ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ով այս պահին գտնվում է ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում:
***
18:30
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ժամանեցին ՀՀ ոստիկանապետի տեղակալներ Սամվել Հովհաննիսյանը, Անուբախ Համբարյանը, Ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը:
Գյումրի է ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանը, ով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի, հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի հետ շրջում են Գյումրիով և ստուգում ճանապարհային ոստիկանության աշխատակիցների ծառայությունը:
Քիչ առաջ Շիրակի մարզի ոստիկանապետ Վարդան Նադարյանը վարչության մոտ հավաքված լրագրողներին հայտնեց, որ Ոստիկանությունը տիրապետում է իրավիճակին և ոչ մի արտառոց բան Գյումրիում տեղի չի ունենում և սա ոստիկանության ղեկավարության հերթական այցն է Շիրակի մարզ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2312 դիտում
20:19 26-06-2015
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը այցելել է Բաղրամյան պողոտա. ոստիկանական նոր ուժեր են բերվում
9941 դիտում
15:33 23-01-2014
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պաշտոնանկ է արել ոստիկանության Շիրակի մարզի ոստիկանապետին. (լրացված)