slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Մարզային շտապօգնության մեքենաների վրա կտեղադրվեն GPS սարքավորումներ
211652_close_icon

Մարզային շտապօգնության մեքենաների վրա կտեղադրվեն GPS սարքավորումներ

views-count1083 դիտում article-date 14:06 19-01-2015
Հունվարի 19-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր նախարար Արմեն Երիցյանը: Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկած միջոցառումների, կատարված հանձնարարականների մասին: Ընդհանուր առմամբ փրկարար ծառայության ստորաբաժանումներն արձագանքել են 107 դեպքի: Վ. Գաբրիելյանը զեկուցեց նաև մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնների ստեղծման ընթացիկ աշխատանքների մասին: ՏԿԱԻ նախարարի գլխավոր խորհրդական Օ. Ավանեսյանը զեկուցեց մարզային հրշեջ-փրկարարական մեքենաների վրա տեղադրված 196 GPS սարքերի մասին: Ընթացքի մեջ են ևս 4 սարքի տեղադրման աշխատանքները: «103» ծառայության հասանելիությունն ու արդյունավետությունը մարզերում ապահովելու նպատակով` Ա. Երիցյանը հանձնարարեց GPS սարքավորումներ տեղադրել նաև մարզային շտապօգնության մեքենաների վրա։ ՏԿԱԻ նախարարի տեղակալ Կ. Իսախանյանը զեկուցեց Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում հունվարի 18-ին կայացած քաղաքապետի ընտրությունների ընթացքի և արդյունքների մասին: Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների մասին:

Նմանատիպ նյութեր