ՌԴ Ռոստովի երկրամասի Զերնոգրադսկի շրջանում ոստիկանները մի տղամարդու մոտից 3 կգ թմրանյութ են առգրավվել:
Տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ քրեական հետախուզության օպերլիազորները նշված շրջանի Նովոիվանովկա գյուղի բնակչի տանը հայտնաբերել են մեծ քանակությամբ բուսական ծագման նյութ և այն ուղարկել են փորձաքննության:
Քիմիական հետազոտության արդյունքում պարզվել է, որ այն մարիխուանա տեսակի թմրանյութ է:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: