Կոլումբիայի ոստիկանությունը երկրի տարբեր շրջաններում իրականացված լայնածավալ գործողությունների արդյունքում 12.3 տոննա մարիխուանա է առգրավել:
Հայտնի է, որ մայրաքաղաք Բոգոտայում, Սանտա-Մարտայում և Ֆլորենսիայում գործողության արդյունքում 11 մարդ ձերբակալվել է, այդ թվում՝ թմրամիջոցների անօրինական առքուվաճառքով զբաղվող հանցախմբի ղեկավար մի կին: