211652_close_icon

Առգրավվել է մեծաքանակ մեթամֆետամին և մարիխուանա. Երևանի քրեական ոստիկանների հերթական բացահայտումը

views-count1036 դիտում article-date 12:17 02-12-2025
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին նոյեմբերի 26-ին:

Թմրամիջոց ապօրինի պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվեց և իր վարած «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ վարչություն տեղափոխվեց 40-ամյա տղամարդը:

Նրա խուզարկությամբ հայտնաբերված տոպրակում կար մեթամֆետամինի նմանվող 201 գրամ զանգված։

Կազմված փաստաթղթերը ներկայացվեցին Երևան քաղաքի քննչական վարչություն։

Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում նոյեմբերի 27-ին դատարանի որոշումների հիման վրա կատարված խուզարկություններով տղամարդու բնակարանում հայտնաբերվեցին 575 գրամ մեթամֆետամինի և 1275 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածներ, իսկ «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայում` զիպ փականով հինգ փաթեթ՝ լցված մարիխուանայի նմանվող զանգվածներով։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր