Թուրք պատգամավորը խոստանում է վերականգնել Օսմանյան կայսրությունը
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ, պատգամավոր Թուլայ Բաբուշուն ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Թուրքիայի նախագահի նստավայրի դիմաց արված իր, նախագահ Ռ. Թ. Էրդողանի և Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասի հանդիպումից մի լուսանկար, իսկ նրա տակ գրել է, որ Պաղեստինի համար պայքարն է եղել Օսմանյան կայսրության փլուզման պատճառը:
Բացի լուսանկարից, թուրք պատգամավորը տեղադրել է մեկ այլ պաստառից լուսանկար, որի գրված է. «90-ամյա գովազդային դադար: Մենք վերադառնում ենք»: