France 24. Օսմանյան կայսրությունը հրամայել էր ոչնչացնել հայ ժողովրդին. մեկ դար անց նրանց ժառանգները բացել են «Պանդորայի արկղը»
1915 թվականին՝ Առաջին համաշխարհայինի ընթացքում, Օսմանյան կայսրությունը հրամայել էր ոչնչացնել հայ ժողովրդին: 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը զոհ է դարձել 1.5 մլն մարդ: Մինչև 200.000 կին և երեխա փրկվել էր՝ ընդունելով մահմեդականություն և ինտեգրվելով քրդական և թուրքական համայնքներում: Այսօր նրանց ժառանգները բացահայտում են իրենց հայկական արմատները, որոնք սերունդներ շարունակ քաղարկված են եղել: France 24 -ի լրագրողները հետևել են ժառանգների ինքնության փնտրտուքների բարդ ճանապարհին:
Լրագողները հանդիպել են Արմենակին և նրա ընկերներին, որոնք կարծում էին, թե թուրք են կամ նույնիսկ քուրդ: Ընդամենը մի քանի տարի առաջ բացահայտելով իրենց հայկական արմատները՝ նրանք որոշել են ճանապարհորդել իրենց նախնիների հողերով, որոնք այժմ արևելյան Թուրքիայում են:
Լրագրողները հանդիպել են նաև Արմենին, որն իր արմատների ծագման մասին հայնաբերել է հին ընտանեկան լուսանկարներն ուսումնասիրելիս: Նրան դաստիարակել են որպես մահմեդականի, այժմ նա ուզում է քրիստոնեություն ընդունել: Արմենի այս որոշման հետ իր մահմեդական կինը դժվարությամբ է համաձայնում:
Նրանց պատմությունները բնորոշ են Ցեղասպանությունից փրկված շատ հայերի ժառանգներին: Փրկվածներից շատերը ջնջել են իրենց ինքնության հետքերը՝ ստանալով թուրքական կամ քրդական անուններ: Մեկ դար անց նրանց ժառանգները բացել են «Պանդորայի արկղը», որը փակել էին նախորդ սերունդները: