Թուրքական մաֆիան օգնել է փախչել ահաբեկչի ընկերուհուն
Թուրքական MIT հատուկ ծառայության աշխատակիցները ենթադրում են, որ Խայաթ Բումեդյենին, ով փարիզյան խանութը գրաված և գերիներ վերցրած ահաբեկիչ Ամեդի Կուլիբալիի հանցակիցն է եղել, Ստամբուլում դիմավորել են հանցագործ խմբավորման անդամները:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը վճարել է թուրքական մաֆիային տասնյակ հազարավոր դոլարներ, որպեսզի կասկածյալին ուղարկեն Սիրիա:
Mirror Online-ը հայտնել է, որ ահաբեկիչը հասել է թուրք-սիրիական Շանլիուրֆա քաղաք, ուր նրան թուրքական մաֆիայի անդամները թաքցրել են իրենց հսկողության տակ գտնվող հաստատությունում: Հետո նա գնացել է թուրքական Էլ-Աբյադ քաղաք, որտեղից էլ ոտքով հասել է սիրիական սահման:
Նշվում է նաև, որ «Իսլամական պետություն»-ը շատ մեծ գումարներ է վճարել նրա տեղափոխման համար: Նա նրանց համար շատ թանկ է, քանի որ նրան կարող են օգտագործել իրենց քարոզների համար և մարդկանց կներգրավեն իրենց շարքերը: