Պուտինը խոստովանել է, որ օգնել է Յանուկովիչին փախչել Կիևից
Ռուսաստանն օգնել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին փախչել Կիևից: Այս մասին Սոչիում «Վալդայ» ակումբում տեղի ունեցած քննարկմանը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Չեմ ցանկանում թաքցնել, որ մենք օգնել ենք նրան Ղրիմ հասնել: Նա մի քանի օր էլ մնացել է Ղրիմում, երբ դեռ Ղրիմը Ուկրաինայի մաս էր կազմում»,-ասել է Պուտինը:
Ռուսատսանի նախագահը կրկին հայտարարել է, որ Կիևը պետք է դուսր բերի իր զորքը երկրի արևելքից, որպեսզի պահպանվի տարածքային ամբողջականությունը: