«Արարատը» ուսումնամարզական հավաք կանցկացնի Սոչիում
Այսօր` հունվարի 18-ին, «Արարատը» մեկնում է Սոչի, որտեղ մինչև հունվարի 31-ը կանցկացնի այս տարվա առաջին արտագնա ուսումնամարզական հավաքը:
Մեր թիմը կհանգրվանի «Վեսնա» մարզահամալիրում և երկու ստուգողական հանդիպում կանցկացնի:
Սոչի կմեկնեն հետևյալ ֆուտբոլիստները.
Դարպասապահներ. Արամ Հայրապետյան, Կարեն Իսրայելյան:
Պաշտպաններ. Վահե Մարտիրոսյան, Գորիկ Խաչատրյան, Ջամել Ուոլես, Կարեն Խաչատրյան, Արարատ Պողոսյան, Նագուի Բոուրաս:
Կիսապաշտպաններ. Դավիթ Գրիգորյան, Արմեն Դերձյան, Մհեր Սահակյան, Բրայան դե լա Ֆուենտե, Կարլո Չուեկա, Նիկոլաս Պրոեսման, Եվգենի Մորոզ, Վիկտոր Գարզա, Ռաֆի Կայա:
Հարձակվողներ. Ալեքսանդր Ռակիչ, Դավիթ Ղանդիլյան, Արեգ Ազատյան:
Արդեն Ռուսաստանում «Արարատին» կմիանան իրանցի ֆուտբոլիստներ Սեյեդ Հոսեյն Հոսեյնին, Ամիրի Շոեիբը և Սաման Աղազամանին: «Արարատի» կազմում հավաքին կմասնակցի նաև Ֆրանսիայից ժամանած հայազգի 20-ամյա կիսապաշտպան Ռաֆի Կայան, ով շարունակում է փորձաշրջան անցնել մեր թիմում:
Պաշտպան Սուլեյմանե Կոնեն վիզայի հետ կապված խնդիրների պատճառով թիմի հետ չի մեկնի Սոչի: Կոտդիվուարցի ֆուտբոլիստը «Արարատին» կմիանա Երևանում` ուսումնամարզական հավաքից հետո: