211652_close_icon
views-count4520 դիտում article-date 14:02 18-01-2015

Ավարտվել է Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը. տեսանյութ

Հայաստանի շախմատի ակադեմիայում երեկ ավարտվել է ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը: Ինչպես տեղեկացրել ենք, հուշամրցաշարի շրջանակներում ընթանում էին մի քանի մրցաշարեր՝ տարիքային և գրոսմայստերի նորմայով շրջանային: Տարիքային մրցաշարը բաժանվաց էր մի քանի խմբերի և մասնակցում էին հանրապետության 8-18 տարեկան աղջիկներն ու տղաները, որոնց ընդհանուր թիվը մոտ էր 800-ի: Առավել մեծ հետաքրքրություն էր վայելում գրոսմայստերի նորմայով շրջանային մրցաշարը՝ 10 շախմատիստների մասնակցությամբ: Այստեղ բոլորին գերազանցել է ռուսաստանցի միջազգային վարպետ Կիրիլ Ալեկսիենկոն, որը 9 հնարավորից վաստակել է 6.5 միավոր և ճանաչվել մրցաշարի միանձնյա հաղթող: 2-րդ տեղը բաժին է հասել 6 միավոր վաստակած Հովիկ Հայրապետյանին: 3-4 տեղերը 5.5 միավորով բաժանել են Մաքսիմ Չիգաևը և Մանուել Պետրոսյանը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով 3-րդ տեղը գրավել է ռուս շախմատիստը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր