Կլոզեն կարող է իր կարիերան շարունակել ԱՄՆ-ում
Գերմանիայի հավաքականի կազմում 2014 թվականի աշխարհի չեմպիոն, «Լացիո»-ի հարձակվող Միրոսլավ Կլոզեն հետաքրքրված է իր կարիերան ՄԼՍ-ի ակումբներից մեկում շարունակելու տարբերակով, հայտնում են գերմանական լրատվամիջոցները:
Աշխարհի առաջնությունների լավագույն ռմբարկուն հռոմեական թիմում զրկված է մշտական խաղային պրակտիկայից և ցանկանում է այլ ակումբ տեղափոխվել: