211652_close_icon
views-count1461 դիտում article-date 13:13 02-06-2014

Միգուցե ժամանակն է, որ Կլոզեն ավարտի կարիերան. Ռոնալդո

Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն հումորով է վերաբերվել Գերմանիայի հավաքականի հարձակվող Միրոսլավ Կլոզեի հայտարարությանը: Հիշեցնենք, որ գերմանացի ռմբարկուն նշել էր, որ առաջիկա Մունդիալի ժամանակ մտադիր է գերազանցել Ռոնալդոյի արդյունավետության ռեկորդը: Աշխարհի առաջնություններում Ռոնալդոյի հաշվին գրանցված է 15 գոլ, իսկ Կլոզեի հաշվին` 14: « Կլոզեն արդեն 35 տարեկան է: Միգուցե ժամանակն է, որ նա ավարտի կարիերան: Եթե լուրջ, ապա ես հպարտաբում եմ իմ կարիերայի ընթացքում գրանցած ռեկորդներով: բայց հասկանում եմ, որ մի օր դրանք կգերազանցվեն»,-ասել է Ռոնալդոն

Նմանատիպ նյութեր