Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ դեկտեմբեր ամսին Վրաստանում գրանցվել է 2250 հանցագործության դեպք: Այս ցուցանիշը 15.35%-ով ավելի պակաս է, քան 2013 թ-ի նույն ամսվա տվյալները:
Այդ հանցագործություններից 1340-ը բացահայտվել են ՝ մոտ 59.56%-ը:
Անցյալ տարվա ընթացքում ընդհանուրը 26.479 հանցագործության դեպք է գրանցվել, որը 16,45%-ով պակաս է
քան 2013թ-ին: Նրանցից 17.805-ը՝ (67.24%) չի հաջողվել բացահայտել: