Թե ի՞նչ կլինի iPhone 6-ի հետ, եթե այն ցած նետեն տիեզերքից. տեսանյութ
Apple-ի վերջին մոդելը առաջին անգամ չէ, որ ենթարկվում է տարբեր տեսակի փորձությունների: Այն նույնիսկ նետում են ինքնաթիռից՝ պարզելու, թե որքանով է ամուր:
Վերջապես այն որոշել են ցած նետել մթնոլորտի վերին շերտերից: Այս փորձությունն անցկացվել է Urban Armor Gear ընկերության պատյանների գովազդային ակցիայի շրջանակներում: Այն պատրաստված է խիտ և ամուր նյութերից:
Պատյանով հեռախոսը ամրացրել են օդապարիկին և բաց են թողել՝ միաժամանակ նկարահանելով 2 տեսախցիկներով:
Հասնելով վերնոլորտ, օդապարիկը պայթել է և այն ընկել է ցած:
Չնայած, որ հեռախոսը օդապարիկով է եղել, մասերը ամբողջությամբ կոտրվել են, բայց ֆիրմային պատյանը անվնաս է մնացել: