Հայկական պատվիրակությունը ԵԽԽՎ է մեկնելու ողջ կազմով. ՉԻ
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է, որ հունվարի 26-30-ը մեկնարկելու է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը:
Ըստ տեղեկությունների՝ հայկական պատվիրակությունը ԵԽԽՎ է մեկնելու ողջ կազմով, այդ թվում՝ պատվիրակության փոխարինող անդամները:
Հարկ է նշել, որ ԵԽԽՎ օրակարգում Հայաստանին վերաբերող հարց չկա, փոխարենը եվրոպացիները պատրաստվում են լայն քննարկման առարկա դարձնել իսլամիստ ծայրահեղականների կողմից Փարիզում իրականացված ահաբեկչությունները։ Բացի այդ, ԵԽԽՎ նստաշրջանում քննարկվելու է Ուկրաինայում տիրող իրավիճակը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։