«Ռեալ»-ի հետ խաղում գրագետ ֆուտբոլ ցուցադրեցինք. Սիմեոնե
Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչ փուլի շրջանակում Մադրիդի «Ռեալ»-ի հետ կայացած պատասխան հանդիպման արդյունքը: Հիշեցնենք, որ երկու խաղերի արդյունքով հաջորդ փուլ անցավ «Ատլետիկո»:
«Մենք գոհ են վերջնական արդյունքից: Մենք կարողացանք գրագետ ֆուտբոլ ցուցադրել և օգտվել հարձակման գծում մեզ ընձեռված հնարավորություններից: Տորեսին ես հանդիպել եմ, երբ նա երիտասարդ էր: Այսօր նա իսկական տղամարդ է, ես ուրախ եմ նրա համար»,- Սիմոենեի խոսքերը մեջբերում է Marca-ն: