Մումբայում ահաբեկչության սպառնալիք է եղել
Հնդկաստանի Մումբայ քաղաքի ոստիկանները տարվա սկզբից արդեն երկրորդ անգամ ահաբեկչության սպառնլիք են ստանում հունվարի 26-ի համար: Այդ օրը պետք է կարևոր ազգային տոներից՝ Հանրապետության օրը նշվի:
Հնդկական լրատվամիջոցները հայտնել են, որ ահաբեկչության սպառնալիքները փաքցված են եղել միջազգային օդանավակայանի 2-րդ տերմինալի զուգարանի պատերին, և իբր ստորագրված են եղել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների կողմից: Նշված տերմինալը սպասարկում է միջազգային չվերթները:
Փորձագետները ուսումնասիրում են մանրամասները և զննում են տեսաձայնագրությունները: