Ռուսական BBC-ի անդրադարձը՝ Գյումրիի դեպքերին
Գյումրիում ընտանիքի սպանության հետեւանքով առաջացած լարված իրավիճակը շարունակվում է,-անդրադառնալով Գյումրիի այսօրվա դեպքերին՝ գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Քաղաքում դատախազության շենքի առաջ հանրահավաք է տեղի ունենում, որի մասնակիցների գլխավոր պահանջն է՝ հայկական կողմին հանձնել ռուս զինվորական Վալերի Պերմյակովին, որը կասկածվում է Ավետիսյանների 6 հոգանոց ընտանիքի սպանության մեջ:
BBC-ի թղթակիցը հայտնել է, որ հանրահավաքի մասնակիցներից մեկը քար է նետել շենքի ուղղությամբ, իսկ Գյումրիի լրագրողների ակումբը հորդորել է սադրանքին չտրվել եւ նման քայլի չդիմել:
Ավելի վաղ, Երեւանում՝ Ռուսաստանի դեսպանատան առջեւ, բողոքի ցույցը չի կայացել: Մասնակիցները պահանջել են, որ Պերմյակովը կանգնի Հայաստանի դատարանի առջեւ եւ պատիժը կրի հայկական բանտում:
Իսկ այսօր Գյումրիում տեղի է ունեցել սպանվածների հուղարկավորությունը:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի