1161 դիտում
21:05 15-01-2015
Սերգեյ Սմբատյանը և Ջոն Մալկովիչը մեկ բեմում
Հունվարի 14-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ղեկավարել է Կորեայի կամերային նվագախումբը։ Համերգը կայացել է Սեուլի արվեստների կենտրոնի համերգասրահում։
Համերգն առանձնահատուկ է իր ձեւաչափով. երեկոյի շրջանակներում միահյուսվել էին դասական երաժշտությունն ու գրականությունը։ Հանդիսատեսն ականատես եղավ 20-րդ դարի 2-րդ կեսի ամենանշանավոր երաժշտական գործիչ Ալֆրեդ Շնիտկեի Դաշնամուրի եւ լարային նվագախմբի կոնցերտի կատարման եւ Լատինական Ամերիկայի ամենահետաքրքիր գրողներից մեկի՝ Էռնեստո Սաբատոյի «Հերոսների եւ գերեզմանների մասին» նովելի ընթերցանության միաժամանակյա համադրությանը: «Հերոսների եւ գերեզմանների մասին» նովելը համարվում է 20-րդ դարի արգենտինական լավագույն վեպերից մեկը՝ այսպես կոչված, «կախարդական ռեալիզմ» ուղղության փայլուն նմուշ, որի հիմնադիրները Սաբատոյի հետ միասին Բորխեսը, Ամադուն ու Մարկեսն են:
Համերգային ծրագրի ընթացքում նվագախմբի հետ հանդես եկան դաշնակահար Քսենիա Կոգանը, սոպրանո Յերեե Սուհը եւ ասմունքող, հոլիվուդյան դերասան Ջոն Մալկովիչը:
Նշենք, որ Ջոն Մալկովիչն աշխարհահռչակ հոլիվուդյան դերասան է, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ, ով 1978թ. իր առաջին դերի մարմնավորման պահից մինչ օրս նկարահանվել է 172 ֆիլմերում, հանդես է եկել բազմաթիվ թատերական ներկայացումներում: Մալկովիչն արժանացել է բազում հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ 2 «Օսկար», 3 «Ոսկե գլոբուս», 3 «Էմմի» եւ այլն:
Նմանատիպ նյութեր
2104 դիտում
13:13 24-10-2016
Սերգեյ Սմբատյանը ղեկավարել է Ջոն Մալկովիչի մասնակցությամբ համերգային երեկոները
1414 դիտում
22:08 30-05-2015
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Մոկվայում բեմում կխաղա նաև Սերգեյ Բեզրուկովը
Այս բաժնից
973 դիտում
20:05 10-01-2025
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հնդկաստանի դեսպանին
1039 դիտում
19:52 10-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
664 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում